Ստամբուլում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը հայ ազատոճայինները մասնակցում են չորս մարզիկով: Մերոնցից առավել հաջող մրցելույթ են ունեցել 50 կգ քաշային Ռազմիկ Միսակյանը և Սուրեն Խաչատրյանը (74 կգ):
Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Չինաստանի, Ավստրալիայի հավաքականների հետ միասին հայտնի դարձան ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնության մեկ քառորդ եզրափակչի մասնակից ևս երկու ընտրանիներ՝ Ճապոնիայի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակները:
Ստավանգերի գերմրցաշարի ութերորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ ու ցավալի վրիպման պատճառով պարտություն կրել, չնայած պարտիայի ընթացքում ունեցած առավելությանն ու մրցակցի ցայտնոտում գտնվելուն:
Հունիսի 27-ին Երևանում կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային երկրորդ փառատոնը: Կարապի լճի տարածքում տասն օր շարունակ երևանցիներն ու քաղաքի հյուրերը կվայելեն անվճար, բացօթյա ցուցադրություններ:
Գրողների միության քարտուղար, գրականագետ, թարգմանիչ ՊԵՏՐՈՍ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ հետ մեր զրույցը գրականության մերօրյա խնդիրների շուրջ է: Ինչո՞ւ չի հնչում գրողի ձայնը, ինչպե՞ս է հանրահռչակվում հայ գրականությունը, ընդունելի՞ է մեր օրերում գրաքննությունը, ո՞րն է լավ գրականության չափանիշը:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...